Մեկնարկում է Երևան օփեն շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը

13:04 13.09.2017

Սեպտեմբերի 19-ից 27-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի «Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը (շվեյցարական մրցակարգ, 9 տուր), որին կմասնակցի 12 երկրի 126 շախմատիստ, այդ թվում 18 գրոսմայստեր:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշ ունեն գրոսմայստերներ Վլադիմիր Օնիշչուկը (2638, Ուկրաինա), Տիգրան Պետրոսյանը (2615) և Ռոբերտ Հովհաննիսյանը (2594):

«Երևան օփենի» կազմակերպիչն է Երևանի շախմատի ֆեդերացիան:

Share |

Լրահոս