Շախմատ. Հայտնի է, թե երբ և որտեղ կանցկացվի հավակնորդների մրցաշարը

14:19 13.09.2017

Շախմատի հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը, Բեռլինում:

Այս մասին տեղեկացնում է մրցաշարի կազմակերպիչ World Chess-ին հղում կատարելով` հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

Հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղի պարտվող մասնակից:

Մրցաշարում Սերգեյ Կարյակինին կմիանան ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, Աշխարհի Գավաթի խաղարկության հաղթողը և երկրորդ մրցանակակիրը, 2017 թվականի ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստները և ևս մեկ շախմատիստ կազմակերպչի կողմից կստանա մասնակցության wild card:

Share |

Լրահոս