Հայաստանի պատանի շախմատիստները ԵԱ-ում պայքարում են մեդալների համար

16:42 13.09.2017

Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 5.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները:

Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում Սոնա Ասատրյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական: Նա իր ակտիվում ունի 5.5 միավոր ու առաջատարից հետ է մեկ միավորով:

Մեդալի համար պայքարում է նաև մինչև 16 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը. նա 5.5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները:

Աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը կիսում է 2-5-րդ հորիզոնականները:

Մեդալ նվաճելու հնարավորություն ունի նաև մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 5.5 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս