Մեյվեզերը խոստովանել է, որ իր կյանքում 7 կին կա

15:06 13.09.2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը կեսկատակ-կեսլուրջ հայտարարել է, որ ինքը 7 ընկերուհի ունի:

«Daily Mail»-ին տված հարցազրույցում, պատասխանելով ընկերուհի ունենալու մասին հարցին, ամերիկացին ակնարկել է, որ ինքն այն տղամարդկանցից չէ, ովքեր ամբողջ կյանքում հավատարիմ եմ մնում մեկ կնոջ.

«Քանի կին կա իմ կյանքու՞մ. հավանաբար` 7: Հաջողակ 7:

Նրանցից ոմանց հետ ես ճաշում եմ, մյուսների հետ մեկնում եմ ճամփորդության: Մեկ կին ունենալը նույնն է, ինչ ընդհանրապես չունենալը»,- հայտարարել է Մեյվեզերը:

Մեյվեզերը պատասխանել է նաև իր ֆինանսական միջոցների մասին հարցին.

«Որքան գումար կա իմ բանկային հաշիվներու՞մ. մեկում 200 մլն դոլար, մյուսում` 300 մլն: Տարբեր հաշիվներ կան»,- եզրափակել է իր խոսքը 40-ամյա Մեյվեզերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեյվեզերը Լաս-Վեգասում MMA-ի մարտիկ, իռլանդացի Կոնոր Մաքրեգորին հաղթելուց հետո կտրուկ բարելավել է ֆինանսական դրությունը:

Այժմ ամերիկացի բռնցքամարտիկի ընդհանուր եկամուտը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը:

Share |

Լրահոս