Ինչպես է Մխիթարյանը գնդակն անցկացնում Բազելի ֆուտբոլիստի ոտքերի արանքով (տեսանյութ)

11:08 13.09.2017

Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության A խմբի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բազելին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել շվեյցարական թիմի դարպասը:

Մանկունիացիների կազմում ամբողջ խաղին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը գոլային մի քանի պահ է ունեցել, որոնք, ցավոք, չի ստացվել օգտագործել, փոխարենը գրանցվել է նաև այս գեղեցիկ դրվագը, որը չի վրիպել նաև Չեմպիոնների լիգայի` Ֆեյսբուքի պաշտոնական էջի ուշադրությունից.

«Երբ թվում է` ոչ մի տարբերակ չկա ... արտակարգ հպում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կողմից»

 

Share |

Լրահոս