Մոուրինյու. Բազելի հետ ոչ թե ֆուտբոլ էինք խաղում, այլ` Playstation

15:33 13.09.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բազելի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

Մանկունիացիները, հիշեցնենք, սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ են ուղարկել շվեյցարական ակումբի դարպասը.

«Մինչև 2:0 հաշիվը, մենք կայուն և վստահ էինք խաղում: Բայց դրանից հետո ամեն ինչ փոխվեց. սկսեցինք անլուրջ խաղալ և սխալ որոշումներ կայացնել: Ամեն ինչ կարող էր ցավալի վերջաբան ունենալ:

Մենք ոչ թե ֆուտբոլ էինք խաղում, այլ` «Playstation»: Բոլոր այդ հնարքները կամ լարախաղացությունն ինձ դուր չեն գալիս: Արկածախնդրորեն էինք խաղում, բայց մրցակցին պետք է հարգել: Չգիտեմ` արդյոք խմբային փուլի արդյունքներով կարիք կլինի՞ հաշվի առնել գոլերի տարբերությունը:

Մենք կորցնում էինք դիրքը, հեշտ իրավիճակներում պարտվում էինք գնդակի համար պայքարում: Ինձ դա դուր չէր գալիս, ֆուտբոլիստները չափազանց թուլացել էին»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «BT Sport»-ին:

Share |

Լրահոս