Յուվենտուսը պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգան սկսել է պարտությամբ

11:49 13.09.2017

Թուրինի «Յուվենտուսը» պարտվել է «Բարսելոնային» Չեմպիոնների խմբային փուլի առաջին տուրում:

Հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի` 3:0 հաշվով հաղթանակով:

Կապտա-նռնագույնների կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին` գոլեր հեղինակելով 45-րդ և 69-րդ րոպեներին, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Իվան Ռակիտիչը (56'):

Այս կերպ, թուրինյան ակումն իր պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայում ելույթները սկսել է պարտությամբ:

«Յուվենտուսը» 18 անգամ մասնակցել էր մրցաշարին` երբեք չպարտվելով առաջին խաղում:

 

Share |

Լրահոս