Մբապեն դարձել է մինչև 20 տարեկան 1-ին ֆուտբոլիստը, որը 2 տարբեր ակումբների կազմում գոլ է խփել ՉԼ-ում

12:43 13.09.2017

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Սելթիկի» հտե խաղում (5:0):

Փարիզյան թիմի 18-ամյա ֆուտբոլիստն, այս կերպ, մրցաշարի պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը երկու տարբեր ակումբների կազմում գոլ է խփել` չբոլորելով 20-ամյակը:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում Մբապեն 6 գոլ է հեղինակել «Մոնակոյի» կազմում, և բոլորն էլ` փլեյ-օֆֆ փուլում

Share |

Լրահոս