Նեյմարը հրաժարվել է սեղմել Սելթիկի պաշտպանի ձեռքը (տեսանյութ)

12:19 13.09.2017

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի սեղմել «Սելթիկի» պաշտպան Էնտոնի Ռալսթոնի ձեռքը ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի խաղից հետո (5:0):

Այս մասին հայտնում է «Mirror»-ը:

Խաղից արդեն 20 րոպե անց Ռալսթոնը երկու անգամ խախտել էր կանոնները Նեյմարի նկատմամբ և զգուշացվել էր դեղին քարտով: Խաղի ընթացքում բրազիլացին ակնարկել էր 18-ամյա շոտլանդացուն, որ գոհ չէ վերջինիս գործողություններից:

Խաղից հետո, երբ Ռալսթոնը ցանկանում էր շնորհակալություն հայտնել Նեյմարին խաղի համար, վերջինս հրաժարվել է սեղմել նրա ձեռքն ու ինչ-որ բան է ասել: Անմիջապես միջամտել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, որն էլ Ռալսթոնին այն կողմ է տարել:

Share |

Լրահոս