Սելթիկի պաշտպանը Նեյմարի մասին. Եթե նա ուզում է իրեն այդպես պահել, խնդրեմ

16:15 13.09.2017

«Սելթիկի» պաշտպան Էնտոնի Ռալսթոնը պատմել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում ունեցած կոնֆլիկտի մասին:

«Սրանում ոչ մի կարևոր բան չկա:

Չեմ ցանկանում կենտրոնանալ դրա վրա: Եթե նա ցանկանում է իրեն այսպես պահել, խնդրեմ: Ինձ համար միևնույն է: Ինչպես արդեն ասացի, մենք բոլորս տարբեր ենք: Տեղի ունեցածի պատճառով իմ քունը չի խաթարվի»,- ասել է 18-ամյա Ռալսթոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի սեղմել «Սելթիկի» պաշտպան Էնտոնի Ռալսթոնի ձեռքը ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի խաղից հետո (5:0):

Խաղից արդեն 20 րոպե անց Ռալսթոնը երկու անգամ խախտել էր կանոնները Նեյմարի նկատմամբ և զգուշացվել էր դեղին քարտով: Խաղի ընթացքում բրազիլացին ակնարկել էր 18-ամյա շոտլանդացուն, որ գոհ չէ նրա գործողություններից, իսկ խաղից հետո հրաժարվել էր սեղմել վերջինիս ձեռքը:

Share |

Լրահոս