Նեյմար. Հաճելի է խաղալ այնպիսի արտակարգ ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Մբապեն է

10:16 13.09.2017

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է «Սելթիկի» նկատմամբ տոնած հաղթանակը (5:0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում:

«Շատ գոհ եմ: Ֆանտաստիկ խաղ էր, և ես ուրախ եմ թիմի համար: Մենք կարևոր հաղթանակ տարանք»,- ասել է Նեյմարը:

Բրազիլացի ֆուտբոլիստը խոսել է նաև թիմակից Կիլիան Մբապեի մասին: Փարիզեցիների երկու աստղային նորեկներն էլ մեկական գոլ են հեղինակել այս խաղում.

«Մբապե՞ն. միշտ հաճելի է խաղալ արտակարգ ֆուտբոլիստների հետ, չնայած` նա երիտասարդ է: Ինձ համար նա հիանալի ֆուտբոլիստ է, որն ունի պոտենցիալ էլ ավելի ուժեղ դառնալու համար»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Share |

Լրահոս