Նոբել Առուստամյանի արձագանքը ԲԿՄԱ-ի առաջին գոլին (տեսանյութ)

13:51 13.09.2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բենֆիկայի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը խաղի 50-րդ րոպեին բացել է «Բենֆիկայի» հարձակվող Հարիս Սեֆերովիչը: 

Իսկ ռուսական թիմի կազմում հաշիվը հավասարեցրել է բրազիլացի հարձակվող Վիտինյոն ` 13 րոպե անց անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: ԲԿՄԱ-ի կազմում հաղթական գնդակն իր ակտիվում գրանցել է հարձակվող Թիմուր Ջամելետֆինովը` մրցակցի դարպասը գրավելով խաղի 71-րդ րոպեին: 

«Матч ТВ» հեռուստաընկերությունը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով հանդիպման մեկնաբան Նոբել Առուստամյանի էմոցիաները Վիտինիոյի գոլից հետո.

Share |

Լրահոս