Փյունիկի ֆուտբոլիստ Ռազմիկ Հակոբյանը հաջողությամբ վիրահատվել է Մոսկվայում

14:05 13.09.2017

«Փյունիկի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանը բարեհաջող վիրահատվել է Մոսկվայում։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստը գարնանը «Բանանցի» հետ արտագնա խաղի ժամանակ վնասել էր խաչաձև կապանը։

«Փյունիկի» մամուլի բաժնի հետ զրույցում Ռազմիկ Հակոբյանը հայտնել է, որ վիրահատությունը լավ է անցել ու նա իրեն լավ է զգում։

Նախնական տվյալներով 21-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ կկարողանա մարզվել փետրվարից:

Share |

Լրահոս