Յովետիչ. Ընկերուհուս հարցրի Մոնակոյի մասին, իսկ հաջորդ օրը ...

17:20 13.09.2017

«Մոնակոյի» հարձակվող Ստեֆան Յովետիչը պատմել է, որ նախազգացել է իր նոր ակումբ տեղափոխությունը «Ինտերից»

Այս մասին չեռնոգորցի ֆուտբոլիստը պատմել  է «Goal.com»-ին տված հարցազրույցում.

Կիլիան Մբապեին փոխարինելու մասին

«Անկեղծ, ես ճնշում չեմ զգում: Ես պարզապես ցանկանում եմ հաճույք ստանալ խաղից, ուրախանալ:

Ես այստեղ չեմ եկել ինչ-որ մեկին փոխարինելու համար: Ցանկանում եմ ինձ լավագույնս դրսևորել և օգնել թիմին: Չեմ ցանկանում, որ ինձ համեմատեն ինչ-որ մեկի հետ: Ցանկանում եմ լինել ես և գոլեր խփել: Սա իմ նպատակն է: Ինձ դուր է գալիս հարձակվողի դիրքում խաղալը, բայց ոչ միայնակ, այլ` ինչ-որ մեկի հետ»:

«Մոնակո» տեղափոխության մասին

«Ես «Ինտերում» էի և մտածում էի այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ: Խոսում էի ընկերուհուս հետ և ասացի նրան. «Մոնակոն» մեծ ակումբ է: Ինչու՞ նրանք ինձ չեն զանգահարում»:

Հաջորդը օրը գործակալս զանգահարեց ինձ և ասաց «Մոնակոյի» կողմից հետաքրքրության մասին: Ես պատասխանեցի. «Հիանալի է, ես հենց երեկ ընկերուհուս հետ նրանց մասին էի խոսում»:

Ես շատ ուրախ էի և երկար չմտածեցի»:

Share |

Լրահոս