Կուրտուան դարձել է առաջին դարպասապահը 5 տարում, որը գոլային փոխանցում է կատարել ՉԼ-ում

14:43 13.09.2017

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Ղարաբաղի» հետ Լոնդոնում կայացած խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Հանդիպման 30-րդ րոպեին պաշտպան Դավիդե Ձապակոստան ադրբեջանական ակումբի դարպասը գրավել է հենց Կուրտուայի փոխանցումից հետո` դառնալով փայլուն գոլի հեղինակ:

Այս կերպ, Կուրտուան 2012 թվականից ի վեր դարձել է առաջին դարպասապահը, որը կարողացել է գոլային փոխանցման հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայում: Ավելի վաղ, «Բարսելոնայի» հետ խաղում գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյցեր Ֆորստերը:

Հիշեցնենք` «Չելսիին» 6:0 հաշվով ջախջախել է ադրբեջանական ակումբին:

 

Share |

Լրահոս