Ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

13:33 13.09.2017

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Մարզիկները նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ից 22-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական (20 և 23 տարեկաններ) առաջնությանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հավաքն ընթանում է նախատեսածի համաձայն.

«Քանի մարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և ովքեր, հիմա ասել չեմ կարող: Առջևում դեռ մեկ ամիս կա: Ամեն բան հայտնի կդառնա հավաքների ավարտին: Ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, նրանք էլ կմեկնեն մրցման», - ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Share |

Լրահոս