Բավարիան և ՊՍԺ-ն հաղթեցին` գոլ բաց չթողնելով (տեսանյութ)

00:45 13.09.2017

Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության B խմբի մեկնարկային տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» 3:0 հաշվով հաղթեց բելգիական «Անդերլեխտին»:

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին` 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: Մյունխենցիների առավելությունը 65-րդ րոպեին կրկնապատկեց Տիագո Ալկանտարան: 90-րդ րոպեին Ջոշուա Կիմիխը հաշիվը դարձրեց խոշոր:

2-րդ տուրում «Բավարիան» կհանդիպի ֆրանսիական ՊՍԺ-ին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին:

«Բավարիա»-«Անդերլեխտ»` 3:0

Գոլերը` Լևանդովսկի (12, 11 մետրանոց), Ալկանտարա (65), Կիմիխ (90)

Խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվեց շոտլանդական «Սելթիկին» և ջախջախեց 5:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին, մեկական անգամ աչքի ընկան Կիլիան Մբապեն և Նեյմարը: 83-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Միքայել Լուսթիգը:

«Սելթիկ»-ՊՍԺ` 0:5

Գոլերը` Նեյմար (19), Մբապե (34), Կավանի (40, 11 մետրանոց), Լուսթիգ (83, ինքնագոլ), Կավանի (85)

Share |

Լրահոս