Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կրկին կմասնակցի Լիտվայի միջազգային մրցաշարին

16:37 13.09.2017

Հայ լրագրողները երկրորդ տարին անընդմեջ կմասնակցեն Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայանալիք ֆուտբոլային միջազգային մրցաշարին:

13-րդ անգամ անցկացվող միջոցառմանն այս տարի կմասնակցեն լրագրողական 9 թիմեր Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Վրաստանից։

Ավանդական մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Անցած տարի Հայաստանի լրագրողները մեկ օրվա ընթացքում անցկացված 9 խաղում տարան 4 հաղթանակ, կրեցին 1 պարտություն, 4 անգամ էլ խաղացին ոչ-ոքի:

Արդյունքում Հայաստանի հավաքականը վաստակեց 16 միավոր ու գրավեց 3-րդ տեղը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գրաֆիկական դիզայներ Վահրամ Մկրտչյանն էլ ճանաչվեց մրցաշարի լավագույն դարպասապահ։

Հաղթող դարձավ Չեխիայի լրագրողների թիմը, որին հաջորդեցին լատվիացիները։ Այս տարի Հայաստանի ընտրանու կազմում են տարբեր լրատվամիջոցների 13 ներկայացուցիչներ։

Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, հովանավորները՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը և «Ռոստելեկոմ»-ը։

Share |

Լրահոս