Tuttosport-ը հրապարակել է Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ խաղացողի` Golden Boy մրցանակի դափնեկրի անունը։
Դա «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Պեդրին է։
Մրցանակին հավակնում էին նաև հետևյալ ֆուտբոլիստները․
Կարիմ Ադեյեմի (ՌԲ Զալցբուրգ), Ջուդ Բելինգհեմ (Բորուսիա Դորտմունդ), Էդուարդո Կամավինգա (Ռեալ Մադրիդ), Շարլ դե Կետելարե (Բրյուգե), Գավի (Բարսելոնա), Բրայան Ժիլ (Տոտենհեմ), Ռայան Գրավենբարխ (Այաքս), Մեյսոն Գրինվուդ (Մանչեսթեր): Յունայթեդ), Դանիել Մալդինի (Միլան), Ջամալ Մուսիալա (Բավարիա), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Ռոբերտո Պիկկոլի (Ատալանտա), Յերեմի Պինո (Վիլյառեալ), Ջովանի Ռեյնա (Բորուսիա Դորտմունդ), Ռոդրիգո (Ռեալ Մադրիդ), Բուկայո Սակա ( Արսենալ), Ֆլորիան Վիրց (Բայեր Լևերկուզեն), Ուիլյամ Սալիբա (Մարսել), Յուրիեն Տիմբեր (Այաքս):
Մրցանակը իսպանացուն կհանձնվի դեկտեմբերի 15-ին Թուրինում։
Անցյալ տարի մրցանակը ստացել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։