«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ թիմի ավագը Անգլիական լիգայի Գավաթի՝ «Լիվերպուլի» հետ խաղում կարող է լինել կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Հիշեցնենք՝ ավելի վաղ թիմի ավագ Գրանիտ Ջական կոնֆլիկտ էր ունեցել «Արսենալի» երկրպագուների հետ:
«Մենք զրուցել ենք Օզիլի հետ: Ինձ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է նա մտածում ստեղծված իրավիճակի մասին: Լավ զրույց ստացվեց: Վաղը Մեսութը կխաղա: Մեզ հարկավոր են նրա որակներն ու ունակությունները: Կարծում եմ՝ նա ունակ է օգնելու «Արսենալին» խաղադաշտում: Կկրի՞ արդյոք Մեսութը ավագի թևկապը: Այո, դա հնարավոր է», — Էմերիի խոսքերն է մեջբերել Metro-ն:
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին ակումբային բոլոր մրցաշարերում ընդամենը 2 խաղ է անցկացրել «Արսենալի» կազմում: