Ալեքսանդր Գրիգորյան. ԲՄԱ-Խաբարովսկին ոչինչ չունեմ ապացուցելու, թող նրանք ինձ ինչ-որ բան ապացուցեն

14:47 21.09.2017

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կիսվել է Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակչում այսօր կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով:

Մոսկովյանի թիմի մրցակիցը կլինի «ԲՄԱ-Խաբարովսկը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը.

«Նրանցից հարձակողական խաղ եմ ակնկալում: Սխեման չի փոխվի, բայց այն ավելի շատ ուղղված կլինի հարձակման: Կարծում եմ` առջևում կառուցվածքն ավելի շատ կհիշեցնի 3-4-3 մարտավարությունը, բայց պաշտպանությունու մրցակիցն, ամենայն հավանականությամբ, կխաղա 5 պաշտպանով: Ընդհանուր առմամբ, վստահ եմ ,որ նրանք կփորձեն խաղալ «առաջին համարով»: Նվաստացուցիչ կլինի, եթե ՌՖՊԼ-ի թիմը Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնության թիմի հետ խաղա «երկրորդ համարով»,- Ալեքսանդր Գրիգորյան խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Հայ մասնագետը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքն առանձնահատուկ զգացողություններ կունենա՞ իր նախկին թիմի հետ խաղալիս.

«Դժվար է ասել: Այս մրցաշրջանում արդեն շատ էմոցիաներ են ծախսվել: Այո, ես կարիերայիս տևական ժամանակ անցկացրել եմ Խաբարովսկում, բայց այնտեղ կատարածս աշխատանքից ամոթ չեմ ապրում: Իմ գլխավորությամբ անցկացրած 99 խաղում թիմը 42 հաղթանակ է տարել: Իմ օրոք նրանք առավելագույն արդյունքներ են գրանցել:

Արդյոք անձնական լրացուցիչ մոտիվացիա ունե՞մ. ինձ համար այդպիսի խթան է հաջորդ փուլում «Զենիթի» հետ խաղալու հնարավորությունը: Այո, նախքան «Արարատ» տեղափոխվելը, ինձ համար շատ կարևոր էր հաղթել «ԲՄԱ-Խաբարովսկին»: Պրեմիեր-լիգայում «Անժիի» հետ արդեն հանդիպել եմ նրանց, բայց պարտվել` չնայած խաղում էինք առավելությամբ: Հիշում եմ` այն ժամանակ ես իսկապես առանձնահատուկ տրամադրվածությամբ էի մոտեցել խաղի. ցանկություն կար անպայման հաղթելու նրանց: Հետո ես հասկացա, որ կարիք չկա այդպես ծանրաբեռնել քեզ: Ես «ԲՄԱ-Խաբարովսկի» պատմության մի մասն եմ, և ես նրանց ոչին չունեմ ապացուցելու: Ավելի շուտ, ընդհակառակը, նրանք պետք է ինձ ինչ-որ բան ապացուցեն»,-ասել է Գրիգորյանը:

«Արարատ»-«ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Share |

Լրահոս

Loading...