ՊՍԺ-ն Կավանիին 1 մլն եվրո է առաջարկել 11մ. իրացնելու իրավունքը Նեյմարին տալու համար

10:46 25.09.2017

ՊՍԺ-ի նախագահ Նասեր-Ալ-Խելայիֆին թիմի հարձակվող Էդինսոն Կավանիին 1 մլն եվրոյի չափ լրացուցիչ բոնուս է առաջարկել, որպեսզի ուրուգվայցին 11-մետրանոցն իրացնելու իրավունքը զիջի Նեյմարին, վստահեցնում է «El Pais»-ը:

Կավանին մերժել է այս առաջարկը` հայտարարելով, որ իրեն գումար պետք չէ և որ ինքը կարժանանա 11-մետրանոցների հաստիքային իրացնողը լինելու իրավունքին:

Աղբյուրի փոխանցմամբ, Ալ-Խելայիֆին իր խորհրդատուներին ուղարկել է նաև Նեյմարի մոտ: Նրանք պետք է համոզեին բրազիլացուն հրաժարվել 11-մետրանոցն իրացնողի դերից, եթե Կավանիի հետ բանակցությունները չստացվեն: Սակայն, բրազիլացին չի ընկալել իրեն ներկայացված փաստարկները և դժգոհ է մնացել այդ զրույցից:

Հիշեցնենք` ֆրանսիական Լիգա 1-ի 6-րդ տուրի ՊՍԺ-«Լիոն» խաղում (2:0) Կավանին և Նեյմարը մի քանի անգամ վիճել են, թե իրենցից ով պետք է իրացնի տուգանայիններն ու 11-մետրանոցը:

Տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ բրազիլացին և ուրուգվայցին խաղից հետո վիճել են հանդերձարանում, որը քիչ է մնացել` վերածվի ծեծկռտուքի: Բացի դա, Իսպանիայում հայտնել են, որ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է վաճառել Կավանիին:

Share |

Լրահոս

Loading...