Էմերի. Նեյմարը և Կավանին պետք է վերցնեն 11 մետրանոցներն իրացնելու պատասխանատվությունը

16:29 26.09.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է այն հարցին, թե ով պետք է իրացնի 11 մետրանոցները:

«Ցանկանում եմ, որ Կավանին և Նեյմարը վերցնեն իրենց վրա 11 մետրանոցներն իրացնելու պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է վաղվա խաղին, ապա պետք է հանդես գանք Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկի հետ: Դա հնարավորություն է ապացուցելու, որ նույն մակարդակի վրա ենք գտնվում»,- Էմերիի խոսքը մեջբերում է «RMC»-ն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Բավարիա» խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Share |

Լրահոս

Loading...