Մոուրինյու. Այն, որ Մխիթարյանը մասնակցում է մամուլի ասուլիսին, չի նշանակում, որ վաղը նա լինելու է մեկնարկային կազմում

16:40 26.09.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ԲԿՄԱ-ի հետ առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

«ԲԿՄԱ-ն այժմ ամենաուժեղ կազմն ունի, որի դեմ երբևիցե խաղացել եմ: Այո, ամենաուժեղ կազմը:

Այն, որ Մխիթարյանը մասնակցում է մամուլի ասուլիսին, չի նշանակում, որ վաղը նա լինելու է մեկնարկային կազմում: Դա հաղորդակցությունը հեշտացնելու համար է արված: Հենրիխը լավ է խաղում, հիանալի մրցաշրջան է անցկացրել: Սակայն դա այլ պատմություն է, այն արդեն անցյալում է:

Չեմպիոնների լիգան այլ մակարդակ է: Արտագնա խաղն այնքան էլ հեշտ չէ, ուստի տեսնենք, թե ինչ կլինի»,- Մուրինյուի խոսքը մեջբերում է Championat.com-ը:

Share |

Լրահոս