ՉԼ. Մանչեսթեր Յունայթեդը վստահորեն հաղթեց ԲԿՄԱ-ին. Հենոն՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

00:35 28.09.2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեե Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 57-րդ րոպեին խփեց իր թիմի 4-րդ գոլը: Մինչև այդ դուբլ էր ձևակերպել Լուկակուն, մեկ գոլ էլ խփել է Անտոնի Մարսիալը: Նրա հստակ իրացրած 11 մետրանոցը Մխիթարյանն էր վաստակել:

Մխիթարյանը գոլից 3 րոպե անց փոխարինվեց՝ խաղադաշտում տեղը զիջելով Լինգարդին:

Մեր ֆուտբոլիստը 50-րդ խաղն էր անցկացնում «Յունայթեդի» կազմում:

Խաղի վերջին րոպեին «բանակայինները» գոլ խփեցին. աչքի ընկավ Կուչաևը:

Նշենք, որ A խմբի մյուս խաղում «Բազելը» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Բենֆիկայի» դարպասը.դուբլ է ձևակերպել Օբերլինը, մեկական անգամ աչքի են ընկել Լանգը, Վան Վոնսֆսվինկելը և Ռիվերոսը:

ՄՅՈւ-ն 6 միավորով գլխավորում է խումբը, «Բազելը» և ԲԿՄԱ-ն ունեն 3-ական միավոր, իսկ «Բենֆիկայի» ակտիվում 0 է:

 

Share |

Լրահոս