Ռեալի ֆուտբոլիստ Ասենսիոյի հրաժարագինը 700 մլն եվրո կկազմի

10:24 29.09.2017

Հայտնի է, թե որքան կկազմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հրաժարագինն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն այսօր երկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2023 թվականը:

Իսպանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի ոչ թե 500 մլն եվրո, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, այլ` 700:

Այս մասին հայտնում է «AS»-ը:

Այդուհանդերձ, ապագայում այս գումարը կարող է ավելանալ, որպեսզի Նեյմարի` «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության նման իրավիճակներիից մադրիդցիները խուսափեն:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն 4 գոլի հեղինակ է դարձել` դառնալով «Ռեալի» երկրորդ ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուից հետո (5 գոլ):

Ավելի վաղ, հիշեցնենք, «Ռեալը» երկարաձգել էր պայմանագրերը Մարսելոյի, Իսկոյի և Ռաֆայել Վարանի հետ (բոլորը` մինչև 2022 թվականը), ինչպես նաև Կարիմ Բենզեմայի, Դանիել Կարվախալի և Մարկոս Լյորենտեի հետ պայմանագրերը` մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս

Loading...