Մոուրինյուն խոսել է Ֆելաինիի և Մխիթարյանի խաղի մասին

23:56 30.09.2017

ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Քրիստալ Փելասի» դարպասը:

Այդ խաղում դուբլ է ձևակերպել Մարուան Ֆելաինին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է 66-րդ րոպեին:

Մասնագետը խոսել է կիսապաշպտանների խաղի մասին. 

«Ես առաջին օրվանից սկսած միշտ հավատացել եմ Ֆելաինիին: Նա իրոք լավ խաղաց:

Ես տարբերություն տեսա Մխիթարյանի և Ֆելաինիի խաղի միջև: Մխիթարյանը Ռուսաստանում խաղացել էր, իսկ Ֆելաինին՝ ոչ: 

Ուրախ եմ, որ հաղթեցինք 4:0 հաշվով. ամեն ինչ կառավարում էինք»,- մասնագետի խոսքն է մեջբերել «Sky Sports»-ը:

 

Share |

Լրահոս