Նեյմարն ու Կավանին Էմերիի որոշմամբ հերթով կիրացնեն 11-մետրանոցները

10:54 01.10.2017

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին որոշել է վերջնականապես լուծել 11-մետրանոցների հետ կապված իրավիճակը:

Այս մասին հայտնել է փարիզեցիների պաշտպան Թոմաս Մենյեն ֆրանսիական Լիգա 1-ի 8-րդ տուրում «Բորդոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (6:2):

Ավելի վաղ, հիշեցնենք, հարձակվող Էդինսոն Կավանին հարձակվող Նեյմարին թույլ չէր տվել իրացնել 11-մետրանոցը Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի` «Լիոնի» հետ խաղում (2:0):

«Մարզիչը լուծել է այդ հարցը, նրանք հերթով կիրացնեն 11-մետրանոցները: Այսօր դա արեց Նեյմարը: Հաջորդ անգամ, երբ մրցավարը 11-մետրանոց նշանակի, կհարվածի Կավանին»,- Մենյեի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը:

«Բորդոյի» հետ խաղում Նեյմարը դուբլ է ձևակերպել (երկրորդ գոլը` 11-մետրանոցից), իսկ Կավանին մեկ գոլ է հեղինակել:

Share |

Լրահոս

Loading...