Հայաստանի ջրացատկի ֆեդերացիան փոխնախագահ ունի

16:22 02.10.2017

Հայաստանի ջրացատկի ֆեդերացիան գործադիր կոմիտեի նիստում առաջին անգամ ընտրել է փոխնախագահ: Այդ պաշտոնը զբաղեցրել է Էմիլ Սարգսյանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ նիստում ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանին ներկայացրել է մրցաշրջանի հաշվետվությունը.

«Կարծում եմ՝ այս տարի լավ արդյունքներ ենք ունեցել: Առաջիկայում նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել, նաև միջազգային մրցաշարի մասնակցել Մինսկում:

Հնարավոր է՝ հավաքականի հիմնական տղաներից բացի թիմում ընդգրկվեն նաև մի քանի պատանիներ: Լավ սերունդ է գալիս: Եթե ստացվի, նրանք 2019 թվականին կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական կամ պատանեկան առաջնություններին:

Կարծում եմ, որ մեդալ կունենանք հենց առաջին մրցաշարից»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Հրաչյա Չանդիրյանը հայտնել է, որ ուսանողական խաղերից հետո ազգային հավաքականի տղաները հանգիստ էին և նոր են սկսել լուրջ մարզումները:

Ազատ Հարությունյանը դեռևս չի վերականգնվել վնասվածքից: Այս օրերին նա բուժզննում է անցնում:

Share |

Լրահոս

Loading...