Կավանին խոսել է Նեյմարի հետ կոնֆլիկտի մասին

16:53 03.10.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է բրազիլացի Նեյմարի հետ կոնֆլիկտի մասին:

«Սա ֆուտբոլ է, նման բան երբեմն լինում է: Սակայն ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, բոլորը գիտեն այդ մասին:

Դա այն է, ինչ քննարկում ենք հանդերձարանում. յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ, սակայն ամեն ինչ լավ է: Կարևորն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը ձգտում է նույն նպատակին»,- Կավանիի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Ավելի վաղ փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին որոշել էր, որ 11 մետրանոցները կիրացվեն հերթականությամբ:

Share |

Լրահոս

Loading...