Ռոյս. Կտայի իմ ամբողջ փողը, որպեսզի կրկին առողջ լինեի

21:58 04.10.2017

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից, հաղորդել է, որ պատրաստ է առողջանալու համար տալ իր ամբողջ գումարը:

«Միայնակ աշխատելն ապաքինման ամենաբարդ գործընթացն է: Այն հոգնեցնում է արդեն երեք շաբաթից: Դա շատ բարդ հոգեբանական թեստ է:

Մեծ գումարներ ենք վաստակում, սակայն երբեմն ստիպված ենք լինում թանկ վճարել դրա համար: Կտայի իմ ամբողջ փողը, որպեսզի կրկին առողջ լինեի և կատարեի այն աշխատանքը, որը սիրում եմ՝ ֆուտբոլ խաղալը»,- Ռոյսի խոսքը մեջբերում է «GQ»-ը:

Share |

Լրահոս