Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ. այդքան բան

22:54 05.10.2017

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց Լեհաստանին 1:6 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը հանդիպեց լրագրողների հետ.

- Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք խնդիր չկա: Պետք է հետևություններ անենք, որպեսզի Ղազախստանի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան ասելու: 

Հանդերձարանում ի՞նչ մթնոլորտ էր:

- Պարզ է, որ շատ վատ մթնոլորտ պետք է լինի: Կրկնում եմ` խոսքեր չկան ասելու: Խայտառակ պարտություն, որի ամենամեծ մեղավորը ես եմ. այդքան բան: Որովհետև ես թիմի ավագն եմ, ես եմ պատասխանատու այս թիմի համար ու այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա: 

«Միանշանակ կհասցնենք վերականգնվել և բարձր տրամադրությամբ, պատրաստված խաղանք Ղազախստանի դեմ: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր եկել են, ովքեր հավատում են, ովքեր գալիս և ոգևորում են մեզ: Բայց ինչևիցե, չենք կարող բոլորին գոհացնել: Ոչ բոլորը կարող են մեզ սիրել»

Share |

Լրահոս