Կառլեն Մկրտչյանը վերադարձել է խաղադաշտ

12:12 06.10.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ:

«ArmSport.am-ի թղթակիցը «Փյունիկի» մարզաբազայից հայտնում է, որ ֆուտբոլիստը մասնակցում է «Արցախի» հետ ընկերական խաղին:

Կառլեն Մկրտչյանը կատարում է թիմի ավագի պարտականությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 28-ամյա ֆուտբոլիստն օգոստոսին մեկ տարվա պայմանագիր էր կնքել «Փյունիկի» հետ: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը, վերջնական բուժում անցնելով Գերմանիայում, այժմ ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղալ թիմում։

Share |

Լրահոս

Loading...