Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ինտերի» դեմ Ա սերիայի 26-րդ տուրի խաղի մեկնարկային կազմում է։
Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 725 գոլ է խփել։ Դրանցից 99-ը նա խփել է Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում 164 խաղերում։
Ակումբային մակարդակում 35-ամյա պորտուգալացին հանդես է եկել «Սպորտինգում» (31 խաղ, 5 գոլ), «Մանչեսթեր Յունայթեդում» (292 խաղ, 118 գոլ), «Ռեալ Մադրիդում» (438 խաղ, 450 գոլ) և «Յուվենթուսում» (75 խաղ, 53 գոլ)։