Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղում (տեսանյութ)

21:50 08.10.2017

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի (E խումբ) վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ղազախստանի ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Հանդիպման 26-րդ րոպեին Մարկոս Պիզելիի հիանալի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը:

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել է Բաուրժան Տուրիսբեկը:

Նշենք, որ մեր ազգային թիմն ընթացիկ ընտրական փուլում իր առաջին ոչ-ոքին է գրանցել:

Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականն ավարտում է 7 միավորով՝ զբաղեցվելով նախավերջին հորիզոնականը, վերջինը 3 միավորով Ղազախստանն է:

Share |

Լրահոս