Ալեգրիի կարծիքով ՉԼ-ի գլխավոր ֆավորիտը

18:56 09.10.2017

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների մասին հարցին:

«Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը «Ռեալն» է: Նրանք մի քիչ վատ ընթացք ունեցան մրցաշրջանի մեկնարկում և կորցրեցին միավորներ, սակայն նրանք այժմ կարգավորել են դրությունը. «Ռեալն» իր ուժերի 70 տոկոսն օգտագործելով Դորտմունդում հաղթեց «Բորուսիային»:

«Բարսելոնայում» է Լինել Մեսսին, ով տարբերություն է ստեղծում մեծ խաղերում: ՊՍԺ-ում ամեն ինչ այնքան էլ ակնհայտ չէ, սակայն կան Նեյմարի, Մբապեի, Կավանիի և Ալվեսի պես ֆուտբոլիստներ: Տեսնենք, թե ինչ թիմ նրանք կունենա մարտին»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է «Tuttosport»-ը:

Share |

Լրահոս