Armsport.am-ի ընթերցողներն ամենաքիչն էին հավատում ոչ-ոքիին Ղազախստանի հետ խաղում

14:35 09.10.2017

«ArmSport.am»-ը հարցում էր կազմակերպել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` Ղազախստան-Հայաստան խաղի վերաբերյալ:

Աստանայի «Աստանա-Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հատկանշական է, որ ոչ-ոքի հաշվի օգտին քվեարկել էր հարցմանը մասնակցած այցելուների ամենաքիչ տոկոսը` 15,7:

Հարցմանը մասնակցած մեր ընթերցողների մեծամասնությունը` 44,8%-ը, հավատում էր Ղազախստանի հավաքականի հաղթանակին, իսկ 39,5 %-ը կարծում էր, որ կհաղթի Հայաստանի ընտրանին:

Share |

Լրահոս

Loading...