Արցախն ընկերական խաղում հաղթել է Էրեբունիին

16:47 10.10.2017

«Արցախն» ընկերական խաղում 2:1 հաշվով հյուրընկալվելիս հաղթել է «Էրեբունիին»,- հաղորդում է արցախցիների մամուլի ծառայությունը:

Բոլորը գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում «Արցախից» աչքի են ընկել Նարեկ Ղասումյանը և Արմեն Դուրունցը։ Հյուրերի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հանդիպման ընթացքում մի շարք փոփոխություններ է կատարել, խաղալու հնարավորություն է ստացել նաև մարզիչ Տիգրան Ոսկանյանը։

«Արցախը» նախապատրաստվում է հոկտեմբերի 16-ին կայանալիք «Շիրակ-2»-ի հետ հանդիպմանը։

Share |

Լրահոս