Վիդալ. Ցանկանում եմ, որ Մեսսին խաղա աշխարհի առաջնությունում

17:49 10.10.2017

Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոստովանել է, որ ցանկանում է տեսնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում:

Որակավորման փուլի եզրափակիչ տուրից առաջ արգենտինացիները գնտվում են 6-րդ տեղում և կարող են բաց թողնել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-ն:

«Աշխարհի առաջնությունում պետք է խաղան լավագույնները, և ցանկանում եմ, որպեսզի Մեսսին այնտեղ լինի, քանի որ նա լավագույնն է աշխարհում:

Այսօր ամեն ինչ փոխվել է, բարդ իրավիճակ է բոլորի համար, այդ թվում՝ Արգենտինայի»,- Վիդալի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Վերջին տուրում Չիլին կմրցի Բրազիլիայի հետ, իսկ արգենտինացիները կհանդիպեն Էկվադորին:

Share |

Լրահոս