Աշոտ Սարդարյանը Լոռիի հետ խաղի մասին. Ընկերական խաղերում պետք չէ կոպիտ գործել

11:36 10.10.2017

«Լոռի»-ի հետ անցկացրած ընկերական խաղից հետո (3:3) «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը զրուցել է կիսապաշտպան Աշոտ Սարդարյանի հետ, ով պատմել է խաղից ստացած իր տպավորությունների մասին:

«Շատ լավ և դժվար խաղ էր:

«Լոռին» լավ թիմ է, իսկ մենք խաղացինք ծանրաբեռնված մարզումների ֆոնի վրա: Ամեն դեպքում, կարծում եմ, որ խաղը ծառայեց իր նպատակին: Այսօրվա հանդիպումն անցավ կոշտ, որոշ դրվագներում նաև կոպիտ պայքարում:

Ընկերական խաղերում կոպիտ գործել պետք չէ, քանի որ դա կարող է բերել անցանկալի վնասվածքների, սակայն կոշտ պայքարը ֆուտբոլի մի մասն է կազմում»,- իր խոսքում նշել է Սարդարյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը խոսել է նաև Հանքավանում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին.

«Հավաքը շատ լավ է անցնում: Օրական երկու մարզում ենք անցկացնում: Հանքավանում հիանալի պայմաններ են ստեղծված, ինչը նպաստում է բեղմնավոր աշխատանքին:

Պատրաստվում ենք «Փյունիկի» դեմ առաջիկա կարևոր խաղին»,- նշել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք` «Ալաշկերտը» մինչև հոկտեմբերի 11-ը հավաք կանցկացնի Հանքավանում, իսկ Հայաստանի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Փյունիկի» հետ կմրցի հոկտեմբերի 15-ին` «Հանրապետական» մարզադաշտում:

Share |

Լրահոս