Խորվաթիայի հավաքականի երկրպագուները Կիևում բախում են ունեցել ոստիկանների հետ

14:05 10.10.2017

Խորվաթիայի հավաքականի երկրպագուներն ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ուկրաինայի հետ խաղի երկրորդ կեսում մի քանի ճայթրուկ են վառել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում:

Ինչպես տեղեկացնում է «Sportsle Novosti»-ն, այն բանից հետո, երբ պիրոտեխնիկան սկսել են նետել խաղադաշտ, ոստիկանները ներխուժել են հյուրերի երկրպագուների սեկտոր և արդյունքում քաշքշուկ է սկսվել:

Այս պահին հայտնի չէ, արդյոք Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվե՞ն, թե՞ ոչ: 

Խորվաթիայի հավաքականը, հիշեցնենք, 2:0 հաշվով հաղթել է Ուկրաինային և անցումային խաղերին մասնակցելու իրավունք է ստացել:

Share |

Լրահոս