Ֆերգյուսոնը Մակգրեգորին. Եղբայր, մի օր կհանդիպենք, և քեզ համար ցավոտ կլինի

17:21 10.10.2017

Թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Տոնի Ֆերգյուսոնը հերթական անգամ մեկնաբանել է իռլանդացի Կոնոր Մակգրեգորի հետ մենամարտելու հնարավորությունը:

«Եթե Դեյնան ասել է, որ այդ մենամարտը կկայանա, ապա նա պետք է պահի խոստումը: UFC-ի մոտ դա լավ է ստացվում, այդպե՞ս չէ: Եթե նրանք չեն ցանկանում են խաբեբայի համբավ ձեռք բերել, չեն ցանկանում, որ այսպես պատժեմ նրանց, ապա պետք է կազմակերպեն այդ մենամարտը:

Կոնոր, թող գոտին, և թույլ տուր, որ մեկ այլ մեքսիկացի կոտրի գլուխդ: Շատերի հետ եմ պայքարել, իսկ Մակգրեգորը ոչնչով չի տարբերվում նրանցից:

Եթե նա փոխի քաշային կարգը, կհետապնդեմ նրան: Եվ մի օր կհանդիպենք, եղբայր, ու քեզ համար ցավոտ կլինի»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է «Mmafighting»-ը:

Share |

Լրահոս