Ռանիերի. Իտալիայի հավաքականը Բալոտելիի կարիքն ունի

15:03 10.10.2017

Ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին գնահատել է Իտալիայի հավաքականի հետ Մարկո Վերատիի և Մարիո Բալոտելիի՝ ԱԱ-2018-ին մասնակցելու շանսերը:

«Մարկոն պետք է ավելի հանգիստ լինի: Նա չեմպիոն է դարձել, և այժմ համապատասխան տարիքում է՝ էմոցիաները կառավարելու համար:

Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա կարծում եմ, որ Վենտուրան հետևում է նրան: Մարիոն այժմ ցուցադրում է իր արժեքը:

Հույս ունեմ, որ նա կկարողանա վերադառնալ հավաքական, քանի որ Բալոտելին հիանալի ֆուտբոլիստ է, և Իտալիան նրա կարիքն ունի»,- Ռանիերիի խոսքը մեջբերում է «Gazzetta dello Sport»-ը:

Share |

Լրահոս