Վոզնյացկին, Հալեպը և Գարսիան հավակնում են սեպտեմբերի` լավագույն թենիսիստուհու կոչմանը

13:36 10.10.2017

WTA-ի պաշտոնական կայքը քվեարկությում է հայտարարել սեպտեմբեր ամսվա լավագույն թենիսիստուհուն որոշելու համար:

Լավագույնի կոչվանը հավակնում են դանիացի Կարոլինա Վոզնյացկին, ռումինացի Սիմոնա Հալեպն ու ֆրանսիացի Կարոլին Գարսիան:

Քվեարկել հնարավոր է WTA-ի պաշտոնական կայքում: Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին:

Նշենք` հունվարին լավագույնի կոչմանն արժանացել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, փետրվարին` ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, մարտին` ռուս Ելենա Վեսնինան, ապրիլին` գերմանուհի Լաուրա Զիգեմունդը, մայիսին` ռումինուհի Սիմոնա Հալեպը, հունիսին` իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան, հուլիսին` ամերիկուհի Մեդիսոն Քիսը, իսկ օգոստոսին ամերիկուհի Սլոան Սթիվենսը:

Share |

Լրահոս