Չավին հայտնել է ԱԱ-2022-ում Քաթարի հավաքականը գլխավորելու պատրաստակամության մասին

14:42 10.10.2017

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Սադում», պատմել է Քաթարի հավաքականն ԱԱ-2022-ի ընթացքում գլխավորելու պատրաստակամության մասին.

«Գլխավորել Քաթարի հավաքականն ԱԱ-2022-ու՞մ. ինչու՞ ոչ: Ես կարծում եմ, որ հիանալի կլիներ գլխավորել այս թիմը:

Տեսնենք: Ինձ անհրաժեշտ է փորձ, մարզչական շտաբ և մնացած ամեն ինչը: Ծայրահեղ դեպքում, ես գիտեմ քաթարցի ֆուտբոլիստներին և իրավիճակը:

Ես այստեղ եմ, որպեսզի ֆուտբոլն այստեղ ավելի լավը դարձնեմ, որպեսզի հավաքականն արժանապատվորեն հանդես գա աշխարհի առաջնությունում: Իմ նպատակը, կարծում եմ, հավաքականի գլխավոր մարզիչ դառնալն է»,- Չավիի խոսքերն է փոխանցում «Times of India»-ն:

Ավելի վաղ, Չավին հայտարարել էր, որ մտադիր է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2017/18 մրցաշրջանի ավարտից հետո և զբաղվել մարզչական գործունեությամբ:

Share |

Լրահոս