Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Բրյուգեի» դեմ խաղում մտադիր է մի շարք փոփոխություններ կատարել մեկնարկային կազմում։
«Արքայական» ակումբը արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում։ Բելգիական ակումբի դեմ խաղում Զիդանը կփորձի իր ֆուտբոլիստներին պատրաստել Լա լիգայի առաջիկա երկու հանդիպումներին «Վալենսիայի» և «Բարսելոնայի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է ABC-ն, Գարեթ Բեյլը «Բրյուգեի» դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում, որպեսզի մարզավիճակ հավաքի «Վալենսիայի» և «Բարսելոնայի» դեմ խաղերի համար։
Զիդանը նախատեսում է չորեքշաբթի կայանալիք խաղում խաղաժամանակ տրամադրել նաև կամ Միլիտաոյին կամ Նաչոյին, որոնցից մեկը «Մեստալիայում» խաղալու է ձախ պաշտպանի դիրքում։