Արթուր Ոսկանյան. Մարզիչներս էլ չէինք հասցնում ֆուտբոլիստներին հուշել (տեսանյութ)

20:25 10.10.2017

Հայաստանի Մ21 հավաքականն այսօր Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում հանդիպեց Ավստրիայի ընտրանուն:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ, իսկ երկրորդ խաղակեսում հյուրերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի Մ21 ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

- Հայաստանի հավաքականը բավականին լավ առաջին խաղակես անցկացրեց, իսկ երկրորդում տանուլ տվեց: Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում:

- Նախորդ խաղից հետո արդեն նշել էի, որ մենք ֆիզիկապես բարձր տեմպերին դեռ պատրաստ չենք: Առաջին խաղակեսում թվաց, թե կարողացանք պաշտպանությունում հաջող գործել, հակագրոհներ ունեցանք, կարող էինք հաշիվը բացել, բայց, ճիշտն ասած, դա էլ ինձ չգոհացրեց: Չէինք կարողանում արագ հարձակման անցնել ու արագ պաշտպանվել: 

Հետխաղյա մամուլի ասուլիսն ամբողջությամբ` ստորև.

Share |

Լրահոս