Լևանդովսկին 10 տարի անց ստացել է իր բակալավրի դիպլոմը

23:50 10.10.2017

Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 10 տարի անց ավարտել է Վարշավայի սպորտի համալսարանը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, ֆուտբոլիստի դիպլոմային աշխատանքի թեման կրել է «Ռոբերտ Լևանդովսկի. փառքի ուղի» խորագիրը: Աշխատանքում, որի համար ֆուտբոլիստը առավելագույն միավորներ է ստացել, Լևանդովսկին նկարագրել է սեփական կարիերան ու անցած ճանապարհը:

Հայտնի է, որ Լևանդովսկին 10 տարվա ընթացքում հետազոտություններ է իրականացրել և միայն հիմա է ավարտական դիպլոմ ստացել:

Share |

Լրահոս