Լողի Հայաստանի պատանիների առաջնությանն առաջին անգամ կմասնցկի Իջևանի թիմը

18:14 10.10.2017

Հոկտեմբերի 14-15-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական և թիմային առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կմասնակցի տասը թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից: Առաջին անգամ հանրապետության առաջնությունում հանդես կգա Իջևանը:

Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով և աջակցությամբ հիմնանորոգվեց Իջևանի լքված լողավազանը:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում:

Share |

Լրահոս