Միլանը 20 տարի Adidas-ի հետ համատեղ աշխատանքից հետո կխզի պայմանագիրը

21:24 10.10.2017

Իտալական «Միլանն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կխզի «Adidas»-ի հետ պայմանագիրը:

Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2023 թվականը:

Գերմանական ընկերությունը «Միլանի» հետ աշխատում է 1997 թվականից:

«Ռոսոներիների» նոր հովանավորի մասին տեղեկություններ չեն տարածվել: Հայտնի է, որ «Միլանի» հետ չի կարող պայմանագիր կնքել «Nike»-ը` «Ինտերի» հետ պայմանագիր ունենալու պատճառով:

Share |

Լրահոս